Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Պորտու, որտեղ նոյեմբերի 16-ին կանցկացնի Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին տնային խաղում 0-1 հաշվով պարտվել էր Հունգարիային։
Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


