Logo

«Հայաստանի հերոսը»․ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հրապարակումը

13:53 / 10.09.2025Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հրապարակում է կատարել թիմի ու Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասին։

«Հայաստանի հերոսը։ Ռանոսը որոշիչ գոլ է խփել Իռլանդիայի թիմի դեմ խաղում՝ օգնելով Հայաստանի հավաքականին տանել առաջին հաղթանակն աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում»,- գրված է հայտարարությունում։

Իռլանդիայի թիմի դեմ խաղում Ռանոսը Հայաստանի հավաքականում խփեց իր 5-րդ գոլը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ