Logo

Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 16.08.2017ՍՊՈՐՏ
ddfdfdddddddd - Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում

Օգոստոսի 23-ից 29-ը, Համբուրգում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, Մախաչկալայում կընթանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի Հայաստանի հինգ վարպետներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյան (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (52 կգ):

Մախաչկալայում մեր մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ