Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել:
Գոռ Խաչատրյան - Հովհաննես Մարգարյան - Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում:
Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: Որակավորման փուլում Գրիգորյանը խոցել է 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակիչում նա 8-6 հաշվով հաղթել է ուկրաինացի մարզուհու:


