Logo

Հայաստանի կանանց հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Թուրքիայից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.10.2017Հայկական ֆուտբոլ
6541 - Հայաստանի կանանց հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Թուրքիայից

Հունգարիայի Սոմբաթեյ քաղաքում շարունակվում է մինչև 19 տարեկան աղջիկների՝ 2018թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի մրցաշարը:

Լիանա Հայրապետյանի սաները 2-րդ տուրում մրցել են Թուրքիայի հասակակից ընտրանու հետ և պարտություն կրել 0-5 հաշվով: Հեթ-տրիքի հեղինակ է դարձել Էջե Թուրքօղլուն, մեկ անգամ աչքի է ընկել Կադեր Հանչարը, Անի Կարապետյանն էլ իր հաշվին ինքնագոլ է գրանցել:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը հանդես է եկել այսպիսի կազմով՝ 1. Լենա Անդրիասյան, 4. Նելլի Խալաթյան, 5. Անի Կարապետյան, 6. Էմմա Բաբոյան, 7. Նորա Եղյան, 9. Հեղինե Չոփիկյան (8. Լիանա Ղազարյան, 90+3), 10. Ռիտա Մարի Գրիգորյան, 11. Լուիզա Ղազարյան (17. Գայանե Սարդարյան, 90), 14. Պայծառ Ասատրյան (ա) (18. Գյուլնարա Սահակյան, 59), 15. Աննա Դալլաքյան, 16. Մարիա Սախինովա:

Հավելենք՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը մեկնարկային տուրում 0-2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ