Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտզալիստի ու լավագույն մարզիչի քվեարկության արդյունքները։
61 միավորով 2023 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը:
Երկրորդ տեղում է Հայաստանի հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը (42 միավոր)։ Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է Հայաստանի հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավորող Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։ 18 միավորով երրորդ տեղում է «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։


