Հայաստանը ներկայացնող ռուս լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը երկու ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Կրոնպլատզ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մոսեսովը մրցել է 16 երկրի 40 լեռնադահուկորդների հետ: Ի դեպ, Մոսեսովի վաստակած վարկանիշային միավորները հնարավորություն կտան Հայաստանին հաջորդ մրցաշրջանում առաջին անգամ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մասնակից ունենալ:
Ֆոտո՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն


