Հայաստանը ներկայացնող Միլենա Տոնոյան - Ելիզավետա Տոնոյան զույգը 5-րդ տեղն է գրավել Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ընթացող «Ասիայի երեխաներ» միջազգային պատանեկան մարզական խաղերի լողափնյա վոլեյբոլի մրցաշարում։
Օգոստոսի 1-ին հայուհիները վերջին խաղում հաղթել են ՌԴ Սախայի հանրապետության (Յակուտիա) մարզուհիներին։ Սա մրցակիցների երկրորդ հանդիպումն էր այս Խաղերում։ Առաջինը նույնպես ավարտվել էր հայ վոլեյբոլիստուհիների հաղթանակով։ Մրցաշարում Տոնոյաններն առավելության են հասել նաև Ղրղզստանի մարզուհիների նկատմամբ, պարտվել են Ռուսաստանի վարչա-տարածքային տարբեր սուբյեկտների մարզուհիներին։
Լողափնյա վոլեյբոլի մրցաշարին մասնակցել է 7 զույգ։


