Logo

Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին

12:49 / 16.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշնևում կմասնակցի երկրորդ անգամ կայանալիք Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսրայելից և Ադրբեջանից։ Թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը կլինեն տարբեր խմբերում և կարող են հանդիպել միայն եզրափակիչում։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողները մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, երեք անգամ դարձել են չեմպիոն ու բազմիցս գրավել են մրցանակային տեղեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ