Հայաստանի Մ15 հավաքականն Ալբանիայում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին խաղում 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների թիմին։
Նարեկ Դավթյանի գլխավորած թիմից 11-մետրանոցից գոլով աչքի ընկավ «Փյունիկ-11-1»-ի կիսապաշտպան Նարեկ Ավետիսյանը։
Հայ ֆուտբոլիստները մրցաշարում պարտվեցին բոլոր երեք խաղերում։


