Հայաստանի Մ17 հավաքականը հոկտեմբերի 23-26-ը մարզական հավաք կանցկացնի, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝ Սամսոն Հակոբյան («Փյունիկ-09»), Նարեկ Նազարեթյան («Ուրարտու-09-1»)։
Պաշտպաններ՝ Բորիս Ավանեսյան, Տիգրան Օհանյան, Արմեն Ասատրյան, Վահան Ասլանյան (բոլորը` «Ակադեմիա-09»), Ռոբերտ Հովակիմյան («Փյունիկ-1-10»), Սերյոժա Պետրոսյան («Փյունիկ-09»), Քոլին Մուլինս («Լոս Անջելես Գելեքսի»)։
Կիսապաշտպաններ՝ Նարեկ Հովհաննիսյան («Ուեսկա»), Կիրիլ Եդիգարյան («Ակադեմիա-09»), Սերգեյ Առաքելյան, Արմեն Ղազարյան, Արամ Խաչատրյան (բոլորը` Ե․Ֆ․Մ․Օ․ Բոադիլա), Անդրանիկ Երվանդյան («Փյունիկ-09»), Սուրեն Պետրոսյան («Ուրարտու-09»), Դավիթ Հովհաննիսյան («Ուրարտու-2»), Սուրեն Հարությունյան («Սյունիք-09»), Սամվել Բեգլարյան («Ուրարտու-10-1»)։
Հարձակվողներ՝ Արսեն Առաքելյան («Ուրարտու-09-1»), Մհեր Հարությունյան («Շիրակ-09-1»)։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Մ17 հավաքականը կմեկնի Կիպրոս` մասնակցելու Եվրոպայի 2026թ. առաջնության առաջին փուլին:
Հոկտեմբերի 28-ին Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, հոկտեմբերի 31-ին` Ֆինլանդիայի, իսկ նոյեմբերի 3-ին` Կիպրոսի Մ17 թիմերի դեմ։


