Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթեց` 3-2։
Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ խփեցին ու քամբեք արեցին։ Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվեց հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականից գոլով աչքի ընկան Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։
Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին ընկերական խաղում, Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել էր 3-1 հաշվով։


