Logo

Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք է սկսել

14:35 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք է սկսել, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Ռոման Խաչատրյան («Նոա-2»), Արթուր Պետրոսյան («Փյունիկ-2»), Նուբար Գիշյան («Ուրարտու-2»)։

Պաշտպաններ. Համլետ Կարապետյան, Արմեն Սուքիասյան (երկուսն էլ` «Փյունիկ-2»), Շանթ Բեյբության, Հայկ Ղուկասյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա-2»), Արթուր Մովսեսյան, Դավիթ Դոխոյան (երկուսն էլ` «Նոա-2»), Հայկազ Եղիազարյան («Ուրարտու-2»)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Սասուն Կարապետյան («ՏՖԱ ԼԱ», ԱՄՆ), Մարտին Շահգելդյան («Կալմար», Ֆրանսիա), Ալբերտ Գարեգինյան («Շիրակ»), Աշոտ Ոսկանյան, Սարգիս Գասպարյան, Արսեն Առաքելյան (բոլորը` «Ուրարտու-2»), Դավիթ Դավթյան, Արտյոմ Ալեքսանյան (երկուսն էլ` «Փյունիկ-2»), Մայքլ Ասիրյան («Նոա-2»), Ջանիկ Դավթյան («Սարդարապատ»)։

Հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում և կտևի մինչև մայիսի 10-ը, իսկ մայիսի 11-ին հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա` մասնակցելու Եվրոպայի Մ17 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարին։

Հայաստանի Մ17 թիմի մրցակիցները մինի-մրցաշարում կլինեն Բոսնիա և Հերցեգովինայի, Բելառուսի ու Սան Մարինոյի հավաքականները։ Հանդիպումները կկայանան մայիսի 12-18-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ