Բասկետբոլի Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը։ Բրոնզե մեդալի համար խաղում Սևակ Քեթենջյանի գլխավորած թիմը 53-79 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին։
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Հայկ Կարախանյանը` 11 միավոր, 3 ռեբաունդ, 2 ասիստ ու 2 խլում։
Հայ բասկետբոլսիտները մրցաշարում անցկացրին չորս հանդիպում, տարան մեկ հաղթանակ, կրեցին երեք պարտություն։
Եվրոպայի Մ18 առաջնություն, երրորդ տեղի համար հանդիպում
Հայաստան - Ալբանիա` 53-79 (11-23, 19-17, 7-21, 16-18)


