Logo

Հայաստանի Մ18 հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը

22:35 / 02.08.2023Բասկետբոլ
Հայաստանի Մ18 հավաքական-բասկետբոլ

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ վստահ հաղթանակը տարավ Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ տուրում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 73-48 հաշվով առավելության հասավ Կոսովոյի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էյվա Օնիլ Էսկանդարյանը, որը Հայաստանի թիմի կազմում վաստակեց 26 միավոր, գրանցեց 8 ռեբաունդ ու 2 ասիստ։ 

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթել էր մոլդովացիներին։ Հայ մարզուհիները հաջորդ խաղը կանցկացնեն օգոստոսի 3-ին՝ մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:

Հայաստանի Մ18 հավաքականի հայտացուցակը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղերի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ