Logo

Աղջիկների Եվրոպայի Մ19 առաջնություն. Հայաստանը պարտվեց խոշոր հաշվով

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:11 / 05.04.2022Հայկական ֆուտբոլ
Աղջիկների Եվրոպայի Մ19 հավաքական

Մինչև 19 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի տարիքային այդ խմբի առաջնության ընտրական մրցաշարում 0:8 հաշվով պարտվել է Սլովակիայի հասակակիցներին։

Անդորրայում կայացած մրցավեճում 3-ական գոլի հեղինակ են դարձել Կարինա Պելիկանովան (56-րդ, 59-րդ և 64-րդ րոպեներին) ու Լենկա Մազուկովան (57, 79, 82)։

Մեկական անգամ էլ Յանա Հարությունյանի պաշտպանած դարպասը գրավել են Լաուրա Ռետկեսովան (7) ու Ռեբեկա Ժիհլավնիկովան (87)։

Բ լիգայի 5-րդ խմբում ընդգրկված են նաև Վրաստանի և Անդորրայի հավաքականները, որոնց Գագիկ Տեր-Գևորգյանի սաները կհանդիպեն համապատասխանաբար ապրիլի 8-ին և 11-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ