Logo

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:06 / 29.03.2022Հայկական ֆուտբոլ
Կանանց Հայաստանի Մ19 հավաքական

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականն այսօրվանից եռօրյա հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմը պատրաստվում է ապրիլի 4-13-ն Անդորրայում կայանալիք տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին՝ տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստուհու.

Դարպասապահներ՝ Յանա Հարությունյան («Ուրարտու»), Նանե Ստեփանյան («Արարատ-Արմենիա»)։

Պաշտպաններ՝ Էմմա Դուզմանյան («Իսի», Ֆրանսիա), Յանա Գաբրիելյան, Սվետլանա Ալեքսանյան (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Մանիկ Սարգսյան («Հայասա»), Մարիամ Կարապետյան («Նորավանք»), Ալլա Ավետիսյան («Արցախ»)։

Կիսապաշտպաններ՝ Նարե Ավետյան («ՊՍՎ Յունիոն», ԱՄՆ), Կարինե Եղյան, Մարինե Սահակյան (երկուսն էլ՝ «Հայասա»), Աստղիկ Ավանեսյան, Սիանա Իսպիրյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Նաիրա Կատիկյան, Մերի Ղռաթյան (երկուսն էլ՝ «Շիրակ»), Սոնա Դանիելյան, Ինեսսա Անտոնյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Դիանա Բաղդասարյան («Արարատ-Արմենիա»), Ռուզաննա Դիլանյան («Արցախ»), Դվին Դերդերյան։

Հարձակվողներ՝ Լիանա Սիմոնյան («Արարատ-Արմենիա»), Սվետլանա Համբարձումյան («Հայասա»)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ