Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն օգոստոսի 22-ին ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի Մ19 թիմի հետ։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Վահագն Մինասյանի գլխավորած թիմը խաղացել է հետևյալ կազմով․ 1․Գոռ Մատինյան, 2․ Արա Ջոլաքյան (23․ Էրիկ Պապիկյան, 64), 5․ Սերգեյ Մուրադյան (4․ Արմեն Սարգսյան, 64), 6․ Մհեր Քանքանյան, 7․ Լևոն Պետրոսյան, 9․ Արայիկ Էլոյան (21․ Սուրեն Ապրեսյան, 46), 10․ Դավիթ Հակոբյան (20․ Արթուր Իսրայելյան, 72), 11․ Արման Մարկոսյան, 15․ Կարեն Դավթյան (22․ Վարդան Թովմասյան, 64), 17․ Վաչե Հակոբյան, 18․ Համլետ Սարգսյան (19․ Անդրե Փիլիպոսյան, 46)։
Հայաստանի և Լիտվայի Մ19 հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն օգոստոսի 24-ին։


