Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Հայաստանում ընթացող ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ19 առաջնության երկրորդ փուլի ընտրական մինի-մրցաշարի երկրորդ խաղում ևս պարտվեց:
Հայաստանի Մ19 հավաքականն Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0-2 հաշվով պարտություն կրեց Ֆարերյան կղզիների թիմից:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմը 1-4 հաշվով պարտվել էր Մալթայի հավաքականին:
Հայաստան Մ19 - Ֆարերյան կղզիներ Մ19՝ 0-2
Սոլյա Էրնստսդոտիր, 26, Նատալիա Օլսեն, 45+1
Հայաստան Մ19. 12. Լիլիթ Բաբայան, 2. Էմմա Դուզմանյան, 3. Մարիամ Կարապետյան (ա), 5. Հասմիկ Գրիգորյան, 7. Էմմի Սարգսյան, 10. Էլինա Մարտիրոսյան (8. Անի Սաֆարյան, 46), 11. Աստղիկ Ավանեսյան, 13. Թահլիա Ոսկանյան, 14. Լուսինե Կոստանյան, 17. Մանե Ներսեսյան, 21. Տաթև Խաչատրյան (4. Յանա Գաբրիելյան, 83)
Պահեստայիններ՝ 1. Էլլա դե Կրույֆ, 15. Անի Օհանյան, 20. Դիանա Բաղդասարյան, 22. Քնարիկ Բաղդասարյան


