Logo

Հայաստանի Մ20 և Մ16 հավաքականների պարտությունները

00:42 / 14.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի C ենթախմբի երկրորդ տուրում 49-106 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր, որը վաստակել է 11 միավոր: Նա նաև գրանցել է 5 ռեբաունդ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Առաջին տուրում հայ բասկետբոլիստները 60-93 հաշվով պարտվել էին Ուկրաինային:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին և կմրցի Կոսովոյի դեմ:

Հայաստանի Մ16 հավաքականն էլ C դիվիզիոնի կիսաեզրափակիչում 81-82 հաշվով պարտվել է Ալբանիայի հասակակից թիմին: 

Հայաստանի հավաքականից դաբլ-դաբլ է գրանցել Դավիթ Կակոյանը, որը վաստակել է 14 միավոր, գրանցել 18 ռեբաունդ: Հայ բասկետբոլիստը նաև երեք ասիստ է կատարել:

Հայաստանի թիմը հուլիսի 14-ին երրորդ տեղի համար խաղում կմրցի Ադրբեջանի հավաքականի դեմ:

Ֆոտո՝ ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ