Logo

Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակը

17:20 / 01.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Շվեդիայի և Լեհաստանի թիմերի դեմ Եվրո-2027-ի ընտրական մրցաշարում կայանալիք հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դարպասապահներ. Գոռ Մատինյան («Ուրարտու»), Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարյան (երկուսն էլ` «ԲԿՄԱ Երևան»)։

Պաշտպաններ. Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Հակոբյան (բոլորը` «ԲԿՄԱ Երևան»), Արտյոմ Բանդիկյան («ԲԿՄԱ Մոսկվա»), Մհեր Թառլոյան («Շիրակ»)։

Կիսապաշտպաններ. Նարեկ Ջանոյան, Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Պետրոս Ալեքյան, Համլետ Սարգսյան (բոլորը` «ԲԿՄԱ Երևան»), Միսակ Հակոբյան («Արարատ-Արմենիա), Դավիթ Հակոբյան («Պոդբրեժովա»),Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»)։

Հարձակվողներ. Արայիկ Էլոյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Ասկարյան (ԲԿՄԱ), Երվանդ Սուքիասյան (ԻՄՍՏ), Էդիկ Վարդանյան («Ուրարտու»)։

Լևոն Բաշոյանը, Էդգար Փիլոյանը և Պողոս Կրմզյանը մինչև 21 տարեկանների հավաքականի առաջիկա հավաքը բաց կթողնեն վնասվածքի պատճառով։

Հայաստանի Մ21 հավաքականը սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելիս կմրցի Շվեդիայի հասակակիցների թիմի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Լեհաստանի Մ21 հավաքականին Երևանում կընդունի սեպտեմբերի 9-ին, մեկնարկը` ժամը 17:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ