Logo

Հայաստանի մարմնամարզիկները մեկնել են Ֆրանսիա

21:29 / 08.07.2024Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մարզչական շտաբի հետ միասին մեկնել են Ֆրանսիա, հայտնում է մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայ մարմնամարզիկները հուլիսի 8-22-ն ուսումնամարզական հավաք կանցկացնեն և կպատրաստվեն Փարիզի Օլիմպիական խաղերին: Փարիզ-2024-ը կմեկնարկի հուլիսի 26-ին և կավարտվի օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը Փարիզ-2024-ում հանդես կգա բազմամարտում, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ