Logo

Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի

19:09 / 26.05.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իսպանիայի Վալենսիա քաղաքի Kick Boxing-ի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Մարտինը նշանակվել է Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարի պաշտոնում:

«Այս պայմանագիրը հնարավորություն կտա Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին մասնակցելու սեմինարների, բարելավելու գիտելիքներն ու հասնելու մասնագիտական նոր մակարդակի։ Էդուարդո Մարտինը կլինի նաև Mix Fight-ի մրցաշարերի սուպերվայզերը։

Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի և Իսպանիայի Mix Fight ֆեդերացիաների համատեղ աշխատանքի ու հետագա համագործակցության համար», - ասված է հայտարարության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ