Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական երկրորդ հանդիպումն է անցկացրել Լիտվայի Մ19 թիմի հետ ու 1-2 հաշվով պարտություն կրել։
Առաջինը հաշվի մեջ առաջ են անցել Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները։ 29-րդ րոպեին աչքի է ընկել Արայիկ Էլոյանը և թիմերն ընդմիջման են գնացել 1-0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Լիտվայի Մ19 հավաքականը կարողացել է հաղթանակի հասնել։ Ինքնագոլի հեղինակ է դարձել Մհեր Քանքանյանը, ևս մեկ գոլ խփել է հյուրերի հարձակվող Դոմանտաս Շլուտան։
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։
Ընկերական հանդիպում
Հայաստան Մ19 - Լիտվա Մ19՝ 1-2
Արայիկ Էլոյան, 29 - Մհեր Քանքանյան, 67 (ինքնագոլ), Դոմանտաս Շլուտա, 76


