Դաղստանցի Նինա Ուրգանաևան (67 կգ) Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Իրանում ընթացող թաեքվոնդոյի Ֆաջրի գավաթ մրցաշարի հաղթող։
Բացի այդ, 20-ամյա Ուրգանաևան ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզուհի։ Ֆաջրի գավաթ մրցաշարի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից, Ղազախստանից և Տաջիկստանից, առաջին տեղը գրավել է Իրանը:
Հիշեցնենք, որ Նինա Ուրգանաևան թաեքվոնդոյի մինչև 20 տարեկանների Ռուսաստանի չեմպիոն է, նաև այդ երկրի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր:



