Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթեց Սան Մարինոյի թիմին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Սեբաստիան Հացակորզյանը, որը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ: Հայ բասկետբոլիստը վաստակեց 18 միավոր, գրանցեց 14 ռեբաունդ և կատարեց նաև 7 ասիստ:
Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 20-ին երկրորդ տուրում կմրցի Կիպրոսի թիմի հետ:


