Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Հայաստանի թիմը երկրորդ տուրում 76-63 հաշվով հաղթել է Կիպրոսի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Վիլյամ Ղարաբեկյանը, որը վաստակել է 19 միավոր, գրանցել 8 ռեբաունդ և կատարել չորս ասիստ:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի թիմին:
Հայաստանի հավաքականը B ենթախմբի առաջատարն է և հուլիսի 21-ին կմրցի Ադրբեջանի թիմի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: