Logo

Հայաստանի պատանեկան հավաքականը պարտություն կրեց

19:21 / 21.07.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն առաջին պարտությունը կրեց Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Երրորդ տուրում հայ բասկետբոլիստները 58-92 հաշվով պարտվեցին Ադրբեջանի Մ16 հավաքականին:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի թիմին, իսկ երկրորդ խաղում 76-63 հաշվով առավելության էր հասել կիպրոսցիների նկատմամբ:

Հայաստանի թիմը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին` մրցելով Ալբանիայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա