Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին Հայաստանի պատվիրակությունը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ժամանել է Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ կայանալու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Վաղը տեղի է ունենալու մրցաշարի վիճակահանությունը, իսկ օգոստոսի 25-ից կմեկնարկեն մենամարտերը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էին ստացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

