«Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը խփած 23 գոլով դարձավ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Նախորդ անգամ Հայաստանի առաջնության լավագույն ռբարկու 6 տարի առաջ էր հայ ֆուտբոլիստ դարձել, երբ 2017/18 մրցաշրջանում 12 գոլով մրցանակը բաժին հասավ Գեղամ Հարությունյանին («Գանձասար-Կապան») և Արտակ Եդիգարյանին («Ալաշկերտ»)։
Միրանյանին հաջորդեցին «Փյունիկից» նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն (21 գոլ) և «Արարատ-Արմենիայից» գվինեացի Մոհամեդ Յատարան (18)
Առաջնության լավագույն ասիստենտը նույնպես «Նոայից» է։ Հոլանդացի վինգեր Իլիաս Ալհաֆթը կատարեց 8 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ 82 միավորով Հայաստանի չեմպիոն է դարձել «Փյունիկը»։ «Նոան» 80 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակեց «Արարատ-Արմենիան», որը վաստակեց 75 միավոր։


