Logo

Հայաստանի սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում կայացած մրցաշարում

23:21 / 28.06.2025Սամբո
null

Կրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել:

Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98) բրոնզե մեդալով են բավարարվել:

Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Գևորգ Գոգինյանն (58 կգ) ու Արսեն Ավետիսյանը (71 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ