Logo

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարը. ՀՖՖ-ն հայտնել է անունը

16:35 / 08.04.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը նշանակված է ապրիլի 9-ին: 

Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը:

Զավեն Հովհաննիսյանը մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականն է: Նրա օգնականն է Մեսրոպ Ղազարյանը։

ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Աշոտ Հարությունյանը:

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: Մեկնարկը՝ ժամը 19:00-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ