Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։
Տարվա լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել իսպանական «Պալմա Ֆուտզալ» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի դարպասապահ Լուան Մյուլերը (47 միավոր)։
Երկրորդ տեղն է զբաղեցրել ռուսական «Նորիլսկի Նիկելի» և Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։
23 միավորով երրորդ տեղում է ռուսական «Ուխտայի» և Հայաստանի հավաքականի խաղացող Արթուր Մելքոնյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին ապահովել էր իր տեղը 2024թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ-ռաունդում:


