Logo

Հայաստանի թիմը կմասնակցի ֆուտբոլի լրագրողների Եվրոպայի առաջնությանը

12:49 / 10.09.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ից 14-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի ֆուտբոլի լրագրողների Եվրոպայի առաջնությանը։

Նման ձևաչափով առաջնությունը կանցկացվի առաջին անգամ, մինչդեռ ֆուտբոլային մրցաշարը 20-րդն է։ Առաջնությանը կմասնակցեն ռեկորդային քանակի՝ 14 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից և այլ երկրներից։ Առաջնության առաջին օրը կկայանան խմբային փուլի խաղերը, իսկ երկրորդ օրն առաջատար 8 թիմերը կմրցեն փլեյ-օֆֆ համակարգով։ 

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչները Լիտվայի ժուռնալիստների միությունն է, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Միջազգային մրցաշարին ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը Yo Health-ն է։

Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետևել հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/armmediateam։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ