Logo

Հայաստանի ծանրորդների մարզումը Փարիզում

20:08 / 29.07.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները Փարիզում պատրաստվում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իրենց մրցելույթներին: 

Հայ ծանրորդների հերթական մարզումից տեսանյութեր է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ծանրորդները պայքարը կսկսեն օգոստոսի 9-ից, առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), հաջորդ օրը մեդալների համար կպայքարեն նաև Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն ու աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը (+102 կգ)։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։

Ֆոտո՝ ՀԱՕԿ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ