Logo

Հայաստանի ու Կատարի հավաքականները կարող են անցկացնել ընկերական հանդիպում

18:45 / 26.01.2023Հայկական ֆուտբոլ
null

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Կատար եռօրյա աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է նաև Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին, հայտնում է parliament.am-ը:

Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ևս ֆուտբոլն ամենատարածված և ամենադիտարժան մարզաձևն է, սակայն ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խնդիր կա:

Հանդիպման ընթացքում Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում անցկացնել Հայաստան - Կատար ազգային հավաքականների ընկերական հանդիպում և առաջարկը սիրով ընդունվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Թուրքիայի դեմ տնային խաղով։ Երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ