Logo

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում

17:33 / 26.06.2024Բռնցքամարտ
null

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում:

Աղջիկների պայքարում 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

1/8 եզրափակիչում հայ մարզուհին պարտության է մետնել սերբ Մելինդա Ուտասին: Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանն ունեցել է մեծ առավելություն, իսկ երկրոդում նրա հարվածը ցնցել է մրցակիցն, որից հետո մրցավարը նախ հաշիվ է բացել, ապա դադարեցրել է մենամարտը։

Հայաստանի հավաքականի կազմերը պատանեկան ԵԱ-ում

Տղաների հավաքականի կազմը

  • 46 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան
  • 48 կգ՝ Սիմոն Սիմոնյան
  • 50 կգ՝ Առնո Դարչինյան
  • 52 կգ՝ Վահե Թադեւոսյան
  • 54 կգ՝ Տիգրան Հովսեփյան
  • 57 կգ՝ Էրիկ Ապերյան
  • 60 կգ՝ Մարտին Սահակյան
  • 63 կգ՝ Ալեքս Պետրոսյան
  • 66 կգ՝ Արտեմ Ստեփանյա
  • 70 կգ՝ Ալեն Ստեփանյան
  • 75 կգ՝ Սամվել Սիրամարգյան
  • 80 կգ՝ Հայկ Ղահրամանյան
  • +80 կգ՝ Հրաչ Խաչատրյան

Աղջիկների հավաքականի կազմը

  • 46 կգ՝ Սյուզաննա Իշխանյան
  • 48 կգ՝ Համեստ Աֆրիկյան
  • 52 կգ՝ Անահիտ Հարությունյան
  • 57 կգ՝ Էլեն Պապյան
  • 60 կգ՝ Միրոսլավա Սարգսյան
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա