Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը Հայաստանի թիմի առաջին մեդալն է նվաճել Չինաստանի Չենդու քաղաքում մեկնարկած Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում։
Երկու հաղթանակ տանելուց հետո հայ մարզիկը դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ու դարձել բրոնզե մեդալակիր:
Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում գրանցել է լավագույն արդյունքը և դուրս եկել եզրափակիչ։
Մարմնամարզիկներից եզրափակիչի ուղեգիր են նվաճել Արթուր Ավետիսյանը (օղակների վարժություն) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր):
Հիշեցնենք, Ուսանողական խաղերում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:


