Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում:


