Logo

ՈւԵՖԱ-ի մասնագետը մարզիչների հրահանգիչների դասընթաց է անցկացնում Հայաստանում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:05 / 20.07.2022• Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլի մարզիչների հրահանգիչների համար նախատեսված դասընթաց է անցկացվում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

16 հրահանգչի մասնակցությամբ դասընթացի բանախոսն է ՈւԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ Ռուուդ Դոկտերը։

«ՈւԵՖԱ-ն ցանկանում է զարգացնել ֆուտբոլային ընդհանուր ստանդարտները, մարզիչների որակները և մարզիչների հրահանգիչների մակարդակը։ Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից։ Տեսական հատվածում տարբերակում ենք մեծահասակների և երեխաների մարզիչների դասավանդման մեթոդները, խոսում ենք հրահանգիչների դերի ու նրանց առջև դրված խնդիրների մասին և քննարկում այլ շատ հարցեր։ Հետո արդեն այդ ամենը տեղափոխում ենք խաղադաշտ՝ գործնական դասերի համար։ Մեր նպատակն է պատրաստել լավ հրահանգիչներ։ Հուսով ենք՝ հաջորդ տարի դասընթացին կմասնակցի ևս 16 հրահանգիչ ու այդպես կկարողանանք Հայաստանում շատացնել մարզիչների հրահանգիչների թիվը։ Եթե ցանկանում եք զարգացնել ֆուտբոլը, ապա պետք է ունենաք լավ մարզիչներ։ Իսկ լավ մարզիչներ ունենալու համար պետք է ապահովել մարզչական որակյալ կրթություն»,- ընդգծել է Ռուուդ Դոկտերը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ