Logo

Հայաստանում կգործի WBC գրասենյակ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:23 / 29.01.2022ՍՊՈՐՏ
null

Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը Մեքսիկայում ներկա է եղել WBC համաժողովին, որի ընթացքում հանդիպում է ունեցել նաև կազմակերպության ղեկավար Մաուրիսիո Սուլեյմանի հետ: 

ՀԲՊՄՖ-ի հաղորդմամբ՝ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության ղեկավարի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանին տրամադրվել է  արտոնագիր, ըստ որի՝ WBC-ն պաշտոնական ներկայացուցիչ կունենա Հայաստանում: Մոտակա օրերին Հայաստանում կբացվի նաև WBC գրասենյակ: 

Սա առաջին հերթին մեծ հնարավորություն է մեր բռնցքամարտիկների համար՝ պրոֆեսիոնալ մեծ ռինգ դուրս գալու համար: 

Համաժողովի ընթացքում Գառնիկ Հարությունյանը պայմանավորվածություն է ձեռք բերել նաև մեքսիկացի բռնցքամարտիկների հետ Երևանում համատեղ հավաք անցկացնելու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա