Logo

Հայաստանում 2 տարի անցկացրած ֆուտբոլիստը տեղափոխվեց «Էթնիկոս»

12:54 / 13.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Էթնիկոսը» ձեռք է բերել կիսապաշտպան Մարտիմ Մայայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Կիպրոսը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը Կիպրոս է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ սպառվել էր «Փյունիկի» հետ նրա պայմանագրի ժամկետը:

27-ամյա ֆուտբոլիստը Հայաստան էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Այս ընթացքում նա խաղացել է «Նոայում» և «Փյունիկում»:

Հենակետային կիսապաշտպանը Հայաստանում 50 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ