«Էթնիկոսը» ձեռք է բերել կիսապաշտպան Մարտիմ Մայայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Կիպրոսը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը Կիպրոս է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ սպառվել էր «Փյունիկի» հետ նրա պայմանագրի ժամկետը:
27-ամյա ֆուտբոլիստը Հայաստան էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Այս ընթացքում նա խաղացել է «Նոայում» և «Փյունիկում»:
Հենակետային կիսապաշտպանը Հայաստանում 50 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:


