Logo

Հայաստանում ֆուտբոլային խաղերը կմեկնարկեն լռության րոպեով

18:02 / 20.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության` սեպտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին կայանալիք բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ` ի հիշատակ Արցախում զոհված մեր հայրենակիցների, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ