Հայաստանում կգործի WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) գրասենյակ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը Մեքսիկայում համագործակցության պայմանագիր է ստորագրել WBC նախագահ Մաուրիսիո Սուլեյմանի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
WBC Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 6-11-ը կմասնակցի կազմակերպության 60-րդ կոնգրեսին, որի ընթացքում պաշտոնապես կներկայացվի Հայաստանը՝ տարածաշրջանում WBC ներկայացուցիչ: Նոյեմբերի 3-ից կգործի նաև ֆեդերացիայի պաշտոնական կայքը (armprofbox.com)։


