
տուր
01 Հունվար 1970 - 18:15
- - 

Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 մեդալ։
Մինչև 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Կարապետյանը և Գևորգ Ղահրամանյանը նվաճել են համապաստխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ։ Գարիկը երկամարտում ցույց է տվել 305 կգ արդյունքը՝ ընդամենը 1 կիլիոգրամով զիջելով ոսկե մեդալակիր դարձած Կոսովոյի ներկայացուցչին, իսկ Գևորգը դարձել է 3-րդը` երկամարտի 304 կգ ցուցանիշով։
Վաղը մրցահարթակ դուրս կգա 76 կգ քաշային Լիանա Գյուրջյանը։

