Logo

Պատանեկան ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի թիմը նվաճել է 4-րդ տիտղոսը

Հեղինակ
FastNews
17:26 / 15.08.2022• Ծանրամարտ
Ծանրամարտի Հայաստանի թիմ-2022

Լեհաստանի Ռաշին քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է չորրորդ տիտղոսը։

Մ15 մրցաշարի 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Վալերիկ Մովսիսյանը, որը հաղթել է երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով։ Հայ ծանրորդը պոկում վարժությունում սահմանել է Եվրոպայի ռեկորդ։ 

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել Միքայել Չոլակյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ), իսկ Ժորա Գրիգորյանը (55 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր:

Օգոստոսի 15-ին Հայաստանի ներկայացուցիչներից Մ17 մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշայիններ Ռոմիկ Պողոսյանն ու Աշոտ Մարգարյանը: Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ