Logo

Հայաստանը 4-րդ մեդալն ապահովեց Թուրքիայում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:36 / 16.08.2022• Բռնցքամարտ
null

Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ մրցումային օրը 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը վստահ հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցիչ Ջորջ Մարկովիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ Հայաստանի համար ապահովելով 4-րդ մեդալը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկը դժվարին պայքարում ուժեղ էր գտնվել ռումինացի Անդրեյ Ջեհբանիից:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը,  42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, որոնք ևս ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմի կազմում մասնակցում են 15 տղա և 5 աղջիկ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ