Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) կոնգրեսում որոշում է կայացվել Հայաստանին տալ կառույցի լիարժեք անդամի կարգավիճակ:
Կոնգրեսում որոշվել է նաև, որ աշխարհի IV դիվիզիոնի հերթական առաջնությունը 2026 թվականին կհյուրընկալի Քուվեյթը:
Հիշեցնենք, որ այս տարի IV դիվիզիոնի առաջնությունն անցկացվել էր Երևանում, Հայաստանի հավաքականը դարձել էր փոխչեմպիոն: Չեմպիոնությունը նվաճել էր Ուզբեկստանի հավաքականը:


