Logo

Հայաստանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել ԱՊՀ խաղերում

11:36 / 14.08.2023Սամբո
null

Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ։

Ոսկե մեդալակիր է դարձել սամբիստ Բորիս Շատվերյանը (79 կգ): Բելառուս և ղազախ մարզիկներին հաղթելուց հետո Շատվերյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, որը վնասվածքի պատճառով չի ներկայացել գոտեմարտին։

Կարատեի մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել Սուրեն Հարությունյանը (67 կգ): Նա վստահ հաղթանակներ էր տարել տաջիկ, ուզբեկ, ղրղզ ու ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, իսկ եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել է ռուս մրցակցին:

ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ ուներ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, մականախաղ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում և ելույթն ավարտեց 8 մեդալով։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ Սամվել Գրիգորյանն (82 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ ազատ ոճի ըմբիշներից բրոնզե մեդալ էին նվաճել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Ազատ Կարապետյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։ Հրաձիգ Նարե Գաբրիելյանն արծաթե մեդալ էր նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ